Ախտորոշիչ լաբորատորիա

Ճշգրտություն, արագություն, հուսալիություն

     Ճշգրիտ և ժամանակակից սարքավորումներով հագեցած "ՀԵԼԻՈՍ” ախտորոշիչ լաբորատորիան առաջարկում է իր ծառայությունների շարքը արյունաբանական, ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական հետազոտությունների շրջանակներում, որտեղ Ձեզ կսպասարկեն բարեհամբույր և փորձառու մասնագետները:

     Հետազոտություններն իրականացվում են համաշխարհային ճանաչում ունեցող Sysmex XS 500i (Ճապոնիա), Micros (Ավստրիա), Urisys 1100 (Roshe), Cobas e 411 Hitachi (Roche), Cobas c 111 (Roche), ST-art 4 (Stago, Ֆրանսիա), Statfax 3200 Awareness Technology (ԱՄՆ) սարքավորումներով:

1.Կլինիկական հետազոտություններ

        ա/ Արյան ընդհ. հետազոտության համար՝

                                           sysmex  XS 500i (Ճապոնիա)

         բ/Մեզի ընդհ. հետազոտության համար՝

                              Urisys 1100, Roche Diagnostics(Գերմանիա)

   Լեյկոֆորմուլայի, մեզի նստվածքի, սպերմոգրամմայի, քսուքների հետազոտության համար՝

                   Micros 300 (Ավստրիա)

                   memert (ինկուբատոր)

        գ/Սնկերի հետազոտության համար՝

                    MC 700  Micros

2.Արյան   բիոքիմիական հետազոտության համար՝

             ա/ Արյան կենսաքիմիական ցուցանիշների չափման հգամար՝

                          cobas c 111 (Roche Diagnostics, Գերմանիա)

            բ/ Միկրոէլեմենտների հետազոտության համար՝

                           Stat Fax 3300

            գ/ Մակարդելիության որոշման համար՝

                           Stago   ST-art4 (Ֆրանսիա)

3. Իմմունոլոգիական հետազոտությունների համար  

        (հորմոններ, ուռուցքային մարկերներ, որոշ ինֆեկցիաներ)

          cobas e 411 (Roche Hitachi)

4. Իմմունոֆերմենտային հետազոտություններ՝

             (որոշ ինֆեկցիաներ, H.pylori-IgG, Ասկարիդայի և Լյամբլիայի հակամարմիններ)

            Stat Fax 3200 (Awareness Technology, ԱՄՆ)

    Կենտրոնում գործում է "Տնային այց" ծառայությունը: Դուք հեռախոսազանգով ամրագրում եք օր և ժամ և նշված հասցեով Ձեզ կմոտենա տնային սպասարկման բուժքույրը: Նախքան լաբորատոր հետազոտություններ կատարելը, անհրաժեշտ է պահպանել որոշ նորմեր՝

1. հետազոտության համար պացիենտից արյունը վերցվում է հիմնականում առավոտյան՝ անոթի վիճակում:

2. խորհուրդ չի տրվում կատարել հետազոտություն ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ֆիզիոթերապևտիկ միջամտություններից, ռենտգենոլոգիական հետազոտություններից, ինչպես նաև դեղորայքի պարէնտերալ ներմուծումից հետո:

     Խորհուրդ է տրվում կանխարգելիչ նպատակով տարին 2 անգամ կատարել արյան և մեզի ընդհանուր կլինիկական հետազոտություններ:

Գնացուցակին ծանոթանալու համար սեղմել այստեղ