Ի՞նչ խնդիրներ է լուծում ծավալային ուրվագծային պլաստիկան:
- տարիքային փոփոխությունների և լիպոդիստրոֆիայի հետևանքով առաջացած փափուկ հյուսվածքների ծավալի վերականգնում,
- կնճիռների շտկում (ծալքեր, ակոսներ, քիթշրթունքային ծալքեր, հարշրթունքային կնճիռներ, միջհոնքային տարածք)
- դեմքի անհամաչափությունների շտկում
- ատրոֆիկ սպիների շտկում
- շրթունքների մոդելավորում (ուրվագիծ, ծավալի մեծացում):
Ինչպիսի՞ իմպլանտ /ֆիլլեր/ ընտրել:
- “Helios” ԲԿ-ում օգտագործվում են հիալուրոնային թթվի հիմքով իմպլանտներ, որոնք ժամանակի ընթացքում ներծծվում են և դուրս գալիս օրգանիզմից բնական ճանապարհով: Հիալուրոնային թթվի կիրառումը թույլատրված է FDA-ի կողմից 2009 թվականից: Բարձր աստիճանի մաքրության նյութերի օգտագործումը երաշխիք է խուսափելու մի շարք բարդություններից, այդ թվում ալերգիկ ռեակցիաներից: Իսկ թե հատկապես որ նյութն ընտրել, որոշում է բժիշկը` ելնելով լուծման ենթակա խնդրի առանձնահատկություններից:
Ե՞րբ է տեսանելի դառնում ներարկման արդյունքները:
-Հիալուրոնային թթվի հիմքով նյութի ներարկման արդյունքն ակնհայտ է դառնում անմիջապես միջամտությունից հետո: Հարկ է, սակայն, նշել, որ 2-3 շաբաթվա ընթացքում միջամտության դրական արդյունքն ավելի տեսանելի է դառնում: Այդ է պատճառը, որ վերջնական արդյունքի մասին պետք է դատել միջամտությունից 20 օր հետո:
Ինչպիսի՞ անցանկալի հետևանքներ կարող են լինել։
- Միջամտությունից անմիջապես հետո կարող են ի հայտ գալ հետևյալ երևույթները` կամրություն, փոքր այտուց, հեմատոմա: Դրանք կրում են ժամանակավոր բնույթ, և որոշ ժամանակ անց իսպառ վերանում են:
Որքա՞ն է պահպանվում արդյունքը:
-Ուրվագծային պլաստիկայի արդյունքը պահպանվում է 8 ամսից մինչև 2 տարի: Կախված է հաճախորդի տարիքից, մաշկի վիճակից, ներարկման հատվածից, անհատական առանձնահատկություններից և այլն: Լավագույն արդյունքին հասնելու համար իմպլանտի ներարկումը հաճախ համատեղվում է ներարկման այլ մեթոդների հետ:
Վտանգավո՞ր են արդյոք Բոտոքսի ներարկումները:
- Էսթետիկ բժշկության մեջ կիրառվող բոտուլոտոքսին տիպ A պրեպարատները թույլատրված են FDA-ի (Սննդի և դեղամիջոցների ադմինիստրացիայի) կողմից: Դրանք բարձրորակ են և գրագետ ներարկումների պարագայում բացարձակ անվնաս: Բոտուլոտոքսինը չի վնասում նյարդերը, այլ միայն ժամանակավորապես դադարեցնում է նյարդային իմպուլսի հաղորդումը դեպի նյարդամկանային սինապս, որը բերում է տվյալ մկանի թուլացմանը, միմիկական կնճիռների ժամանակավոր շտկմանը։ Այդ գործընթացը շրջելի է և իմպուլսների հաղորդումը վերականգնվում է 3-6 ամսում:
Որքա՞ն է պահպանվում արդյունքը:
-Բոտուլոթերապիայի արդյունքը պահպանվում է 3-6 ամիս` կախված ներարկվող նյութից, տեղից և դոզաչափից:
Բացի դինամիկ կնճիռների շտկումից, էսթետիկ բժշկության մեջ ի՞նչ այլ խնդիրներ կարելի է լուծել բոտուլոտոքսինի ներարկումները:
-Բոտուլոտոքսինը կիրառվում է նաև հիպերհիդրոզի (բարձր քրտնարտադրության) բուժման ժամանակ: Այն օգտագործվում է ափերի, թևատակի, ոտնաթաթի գերքրտնարտադրությունը ժամանակավոր կանխելու նպատակով: Քրտնարտադրող գեղձերի վրա բոտուլոտոքսինի ազդեցությունը պահպանվում է 4-12 ամիս:
Ի՞նչ է ակնեն (կորյակները):
Ակնեն հիվանդություն է, որի ժամանակ մաշկում չափից ավելի ճարպ է արտադրվում և կուտակվելով ճարպագեղձերի ծորաններում` խցանում է դրանք: Մենք դա տեսնում ենք սև կամ սպիտակ կոմեդոնների տեսքով, վերջիններս էլ որպես օտար մարմին բորբոքում են այդ հատվածի մաշկը: Այդ բորբոքումն արտահայտվում է կարմրավուն թարախաբշտիկներով կամ ցավոտ խորը հանգույցներով:
Պե՞տք է արդյոք բուժել ակնեն, թե այն տարիքի հետ կանցնի:
Գոյություն ունի նվազագույնը երկու կարևոր պատճառ, որի համար ակնեն պետք է ակտիվ բուժել: Առաջինը սպիների առաջացումն է, որը շատ հաճախ է դիտվում ակնեի արդյունքում, նույնիսկ երբ արդեն բորբոքային երևույթներ ամենևին չկան: Եվ երկրորդը, նույնիսկ եթե հիվանդությունն ընթանում է առանց սպիի առաջացման, այն կարող է լուրջ հոգեբանական վնաս հասցնել անհատին:
Որքա՞ն է տևում ակնեն:
Սովորաբար այն սկսվում է դեռահաս տարիքում, կարող է տևել 4-6 տարի, հարաբերական լավացումներով և վատացումներով: Առանձին դեպքերում հիվանդությունը կարող է ձգվել տասնամյակներ:
Մարմնի ո՞ր մասերն են ախտահարվում:
Ակնեի ժամանակ հիմնականում ընդգրկվում է դեմքի, մեջքի, միջկրծքային հատվածների մաշկը, որտեղ մեծ քանակությամբ ճարպագեղձեր կան:
Ի՞նչը կարող է ավելի վատացնել ակնեի ընթացքը:
- Մաշկի սխալ խնամքը տան պայմաններում
- Ինքնաբուժությամբ զբաղվելը, ոչ բավարար հիգիենան
- Շատ ճարպոտ, քաղցր, գրգռող սննդի կիրառումը
- Գերհոգնածությունը, քնի խանգարումը
- Օրգանիզմում առկա այլ հիվանդությունները:Քանի՞ այցելություն է անհրաժեշտ տատուի հեռացման համար:
6-10 այցելություն: Այցելությունների քանակը կախված է մի քանի գործոններից, այդ թվում` գույնի խտությունից, դաջվածքի վաղեմությունից և այլն:
Հնարավո՞ր է արդյոք հեռացումից հետո կրկնվեն պապիլոմաները, գորտնուկները:
Այո, հնարավոր է, քանի որ այն իրենից ներկայացնում է վիրուսային հիվանդություն, ապա չի բացառվում, որ կարող է կրկնվել: Այդ իսկ պատճառով հեռացմանը զուգահեռ բժշկի կողմից նշանակվում է բուժում:
Քանի՞ անգամ է պետք այցելել գորտնուկը հեռացնելու համար:
Անհատական է` կախված տարածվածությունից, մեծությունից:
Ազդեցության ինչպիսի՞ մեխանիզմներ են գործում լազերային և ֆոտոէպիլացիաների ժամանակ:
Լույսի էներգիան նպատակադրված ուղղորդվում է դեպի մազի մելանինը և կլանվելով նրա կողմից` բարձրացնում է մազի ֆոլիկուլի (մազարմատ) ջերմաստիճանը: Ներթափանցված լույսը, բարձրացնելով մազի ֆոլիկուլի ջերմաստիճանը, կոագուլյացիայի է ենթարկում մազարմատը և սնուցող անոթը: Արդյունքը երկարաժամկետ մազահեռացումն է:
Անցանկալի մազերի հեռացման ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում «Հելիոս» բժշկական կենտրոնում:
Լազերային էպիլացիայի համար որպես նորույթ կիրառվում է Soprano XL սարքավորումը: Մազահեռացման բացարձակ անցավ եղանակ` Pain-free, Hair Free TM: Համակարգը աշխատում է դիոդային լազերի հիմքով, ալիքի երկարությունը 810 նմ: Ի շնորհիվ IN-MotionTM յուրահատուկ տեխնոլոգիայի և DualChillTM մշակող ծայրակալի կիրառման, մաշկի մակերևույթը պրոցեդուրայի ընթացքում մնում է սառը վիճակում` պարգևելով հաճախորդին հարմարավետության զգացողություն:
Որո՞նք են կիրառվող այդ նորույթի առավելությունները:
- Մաշկի լիարժեք մշակում, առանց բացթողումների
- Պրոցեդուրան արագ է և հարմարավետ
- Բուժումը անվտանգ է մաշկի բոլոր տեսակների համար, ներառյալ արևայրուքով մաշկը
- Ինչպե՞ս է աշխատում Light Sheer համարկարգը:
Լազերայի էպիլացիայի Light Sheer TM համակարգն աշխատում է դիոդային լազերի հիմքով, ալիքի երկարությունը 800-810 նմ: ChillTip հատուկ սառեցնող ծայրակալը բարձրացնում է պրոցեդուրայի ավտանգությունը և հարմարավետութունը:
Առավելություններն են.
- Չափորոշիչների ճշգրիտ ընտրություն` կախված մազի որակից (գույն, հաստություն)
- Պրոցեդուրան արագ է և հարմարավետ
- Բուժումն անվտանգ է մաշկի բոլոր տեսակների համար
- Ապահովվում է արագ վերադարձ առօրյա գործունեությանը:
- Ինչպե՞ս է աշխատում Skin Sataion համակարգը:
- Skin Sataion, LHETM (լույսի և ջերմության էներգիա) տեխնոլոգիան (ալիքի երկարությունը 400-1200 նմ) աշխատում է ընտրողական ֆոտոթերմոլիզի սկզբունքով: Մեթոդի յուրահատկությունը կայանում է լույսի և ջերմության էներգիաների միաժամանակյա օգտագործմամբ: Ֆոտոէպիլացիայի արդյունավետությունը էապես կախված է մազի գույնի և մաշկի տիպից: Այն առավել արդյունավետ է բաց մաշկի (I-II ֆոտոտիպ) և սև կամ մուգ մազերի ժամանակ: Բայց ի տարբերություն լազերային էպիլացիայի, այն օգտագործվում է նաև բաց երանգի մազերի հեռացման ժամանակ:
Ի՞նչ պետք է իմանա մարդը լազերային և ֆոտո միջամտությունների գալուց առաջ:
- Չընդունել արևայրուք լազերային միջամտությունից առաջ 2 շաբաթվա ընթացքում
- չընդունել ֆոտոզգայնությունը բարձրացնող դեղորայքներ
- չանել փիլինգներ լազերային միջամտությունից առաջ` ավելի քան 2 շաբաթվա ընթացքում
- օգտագործել լազերային և ֆոտո միջամտություններից հետո արևապաշտպան միջոցներ
- հետևել բժշկիկ ողմից Ձեզ տրված ցուցումներին:
Էլեկտրոէպիլացիայի մեթոդը չունի մազի և մաշկի գույնի հետ կապված սահմանափակումներ: Խորհուրդ է տրվում դիմել այս մեթոդին հատկապես սպիտակ մազերի մազահեռացման համար:
Ինչպե՞ս ընտրել մազահեռացման մեթոդը:
Կախված մաշկի տիպից, գույնից և մազի որակից` մեր կենտրոնի մասնագետները կընտրեն այն մեթոդը (կամ համակցված մեթոդները), որն առավել արդյունավետ ազդեցություն կունենա հատկապես Ձեր խնդիրների լուծման համար: Կպահանջվի կատարել 5-ից 10-12 միջամտություն` ցանկալի արդյունքի հասնելու համար:
Մարմնի ո՞ր հատվածում կարելի է կատարել էպիլացիա:
Կարելի է կատարել մարմնի ցանկացած հատվածում` ոտքեր, ձեռքեր, բիկինի, մեջք, դեմք, վիզ, թևատակեր և այլն: «Հելիոս» բժշկական կենտրոնում միջամտությունները կատարվում են փորձառու բժիշկների կողմից: Միջամտություններից հետո անմիջապես կարելի է վերադառնալ առօրյա կյանքին:
Անվտա՞նգ են արդյոք միջամտությունները և կա՞ն տարիքային սահմանափակումներ:
«Հելիոս» բժշկական կենտրոնում կիրառվող բոլոր լազերային և ֆոտոսարքերը հաստատված են FDA-ի կողմից: Լազերային և ֆոտո էպիլացիաններն անվտանգ են և կարելի է կատարել 16-18 տարեկանից սկսած:
Ինչպե՞ս կարելի է երկար պահպանել մարմնի ծավալի և ավելորդ քաշի իջեցման արդյունավետությունը:
Կուրսային բուժումից հետո անհրաժեշտ է պարբերական այցելություններ երեք կամ չորս շաբաթը մեկ անգամ. ակտիվացնել նյութափոխանակային պրոցեսները, արյան և ավշի շրջանառությունը` ապահովելով բարձր ինքնազգացողություն, լիցքաթափում և հետևել մասնագետի ցուցումներին սննդակարգի, շարժողական ֆունկցիայի ակտիվացման վերաբերյալ:
Հնարավո՞ր է արդյոք գիրանալու-նիհարելու հետևանքով հղիությունից հետո մաշկի վրա առաջացած բծերի` ստրիաների վերացումը:
Առաջարկվում են կոմպլեքս միջոցառումներ` քիմիական փիլինգ, ապարատային ֆիզիոթերապիա, պարուրումներ, մեզոթերապիա, կարբոքսիթերապիա, միկրոդերմոբրազիա: Արդյունավետությունն արտահայտվում է մաշկի որակական փոփոխություններով, լիֆթինգով, արդյունքում ստրիաները դառնում են նուրբ և աննկատ, մաշկը` թավշյա:
Ճարպակալման, ցելյուլիտի կուրսային բուժումից հետո հնարավո՞ր է խնդիրը նորից կրկնվի:
Ճարպակալումը, ցելյուլիտն ունեն խրոնիկական ընթացք, հետևաբար կյանքի պայմանների փոփոխությունից (սթրես, կլիմայի և սննդի փոփոխություններ, հորմոնալ փոփոխություներ) կարող են նպաստել արյան և ավշի շրջանառության, նյութափոխանակության խանգարումների, ճարպերի սինթեզի ակտիվացման: Սակայն լիարժեք կուրսային բուժումից հետո փոփոխություններն առավել քիչ են արտահայտվում: