Մաշկափոխանակություն/Peeling

Մաշկափոխանակությունը մաշկի մեռուկացած բջիջների հեռացումն է: Այն պարգևում է մաշկին թարմություն, էլաստիկություն և երիտասարդություն:

Մաշկափոխանակությունը նախատեսված է մաշկի ծերացման կանխարգելման և տարիքային կոսմետիկ թերությունների շտկման համար:Մաշկափոխանակության քիմիական եղանակն իրականացվում է նյութերի միջոցով՝ մրգաթթու, եռքլոր քացախաթթու և այլն: Մեխանիկական եղանակն իրենից ենթադրում է մաշկի մեխանիկական մաշկափոխանակություն: Կախված նրանից, թե այցելուն ինչ խնդրով է դիմում, կատարվում է համապատասխան տեսակի մաշկափոխանակություն:

Պիլինգը տարբերակվում է նաև մաշկի վրա դրա ազդեցության խորությամբ՝ մակերեսային, միջին և խորը: Դրանցից յուրաքանչյուրը կիրառվում է կոնկրետ էսթետիկ խնդիրի դեպքում: Միջամտության խորությունն անհրաժեշտ է ընտրել բժիշկ-կոսմետոլոգի հետ. թույլ ազդեցությամբ պրոցեդուրան կարող է չտալ ցանկալի արդյունք, իսկ շատ ուժեղը կարող է տրավմայի ենթարկել մաշկը, խաթարել բջջային պրոցեսները՝ ավելի հրահրելով խնդիրը:  

Ցուցումներ.

  • Ակնե
  • Հետակնե՝ փոսիկներ, ատրոֆիկ, հիպերտրոֆիկ սպիներ
  • Էլաստիկության կորուստ
  • Կնճիռներ
  • Հիպերպիգմենտացիոն բծեր
  • Մաշկի տարիքային փոփոխություններ

Հակացուցումներ.

  • Հղիություն
  • Կրծքով կերակրում
  • Ալերգիկ սրացուներ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Բորբոքային պրոցեսներ
  • Խրոնիկ հիվանդություններ (պսորիազ, էկզեմա)
  • Ներքին օրգանների անբավարարություն կամ ֆունկցիաների խանգարում