Մեզոթերապիա

Մեզոթերապիան այլընտրանքային բժշկության մեթոդ է, որը հայտնաբերել է ֆրանսիացի բժիշկ Միշել Պիստորը 1958 թվականին: Այն կոսմետոլոգիա է ներմուծվել բժշկությունից ոչ վաղ անցյալում և լայնորեն կիրառվում է: Մեթոդը թույլ է տալիս անհրաժեշտ պրեպարատը ճշգրիտ դոզաչափով ներարկել մարմնի այն մասերը և այն խորությամբ, որն անհրաժեշտ է կոնկրետ խնդրի լուծման համար:

Մեթոդի կիրառման նպատակներ

  • մաշկի ծերացման կանխարգելում և բուժում
  • կուպերոզի (մաշկի տակ լայնացած արյունատար անոթների առկայություն) բուժում
  • ակնեի (ոչ սրացման փուլում) և հետակնեի բուժում
  • ճարպային կուտակումների շտկում
  • ցելյուլիտի շտկում
  • ատրոֆիկ, հիպերտրոֆիկ  և կելոիդ սպիների վերացում
  • մազաթափության բուժում
  • նախապատրաստում վիրաբուժական միջամտությունների և հետվիրաբուժական վերականգնում

Հակացուցումներ

  • մաշկային հիվանդություններ
  • խրոնիկ անոթային հիվանդություններ
  • արյան մակարդելիության խանգարումներ
  • լեղաքարային հիվանդություններ
  • հղիություն