Մատնահարդարում/ոտնահարդարում

«Հելիոս» բժշկական կենտրոնն առաջարկում է մատնահարդարման և ոտնահարդարման ինչպես էսթետիկ, այնպես էլ բուժական ծառայությունների լայն շրջանակ: Եղունգների պրոֆեսիոնալ խնամքի, ջելապատման ծառայություններում լայնորեն կիրառվում են ամերիկյան հանրահայտ JESSICA ապրանքանիշի միջոցները: Jessica ապրանքանիշն առաջարկում է ինտենսիվ խոնավեցող, մատնահարդարումն ավելի քան 2 շաբաթ պահպանող, եղունգները ամրացնող և առաձգական դարձնող,  բնական պաշտպանություն ապահովող, արագ չորացող, եղունգները կրծելու վատ, երբեմն ցավոտ սովորությանը վերջ դնող և ամենակարևորը՝ եղունգներին գեղեցիկ տեսք  հաղորդող բազմաթիվ միջոցներ:

Առաջարկվում է GELeration մատնահարդարում և ոտնահարդարում` եղունգները պատվում են ուլտրամանուշակագույն լամպի տակ չորացող և չմաքրվող ջել-լաքերով: Կենտրոնում հաճախորդը հնարավորություն ունի նաև ձեռք բերելու Jessica ապրանքանիշի բոլոր պարագաները, քանի որ «Հելիոս»-ը Jessica-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

«Հելիոս»-ում իրականացվում է նաև ժամանակակից բժշկության մեջ նորամուծություն համարվող՝ ներաճած եղունգների խնդրի լուծման լավագույն տարբերակներից մեկը: Խնդիրը լուծվում է եղունգի պահպանման տարբերակով, ավելին` ոչ վիրահատական մեթոդներով: Ներաճի բուժման համար օգտագործվում են ֆրեյզերի թիթեղները: Թիթեղը բժշկական մետաղալար է ամրակներով, որի տեղադրումից հետո դեֆորմացված եղունգները փոխում են իրենց ձևը, կարգավորվում է ճիշտ աճը և վերականգնում նախկին ֆիզիոլոգիական ձևը: Միջամտությունը շատ արդյունավետ է, կատարվում է անցավ և անհանգստացնող հատվածի ցավը տեղադրումից անմիջապես պրոցեդուրայից  հետո մեղմանում է: 

«Հելիոս» բժշկական կենտրոնում կատարվում է ոտնաթաթի և եղունգի ապարատային մշակում, որի ընթացքում եղունգներին տրվում է ֆիզիոլոգիական ճիշտ կտրվածք եղունգների ներաճից խուսափելու համար: Դասական պեդիկյուրի ընթացքում ոտնաթաթի և եղունգների էսթետիկ մշակումը կատարվում է խարտոցով և կտրիչներով: ՍՊԱ պեդիկյուրը նպաստում է ոտնաթաթի և եղունգների էսթետիկ խնամքին, որի ընթացքում օգտագործվում են փափկեցնող և սնուցող բարձրորակ միջոցներ:  «Հելիոս»-ում կատարվում է ոտնաթաթի տարբեր մասերում առաջացած արմատային կոշտուկների հեռացում: Պրոցեդուրան կատարվում է ոչ վիրահատական եղանակով, անցավ է: Գորտնուկի լազերային մշակումը քայքայում  և դադարեցնում է գորտնուկի սնուցումը:

Ծառայությունը մատուցվում է միանվագ օգտագործման և ախտահանված գործիքներով: Գործում է ախտահանող հակամարգ` ապահովելով աշխատանքի ստերիլ պայմաններ. բոլոր գործիքներն ախտահանվում են միջազգային չափանիշներին համապատասխան, ախտահանված գործիքները բացվում են հաճախորդի ներկայությամբ: Միանվագ խարտոցները նվիրվում են հաճախորդին պրոցեդուրայից հետո: 

Գնացուցակ