Մաշկի հիդրոխնամք/Hydrafacial

Հիդրոխնամքը մաշկի խոնավացման նորագույն տեխնոլոգիա է, որը լայնորեն կիրառվում է էսթետիկ բժշկության մեջ:

Միջամտության առաջին փուլում կատարվում է թեթև ուլտրաձայնային մաշկափոխանակություն, որից հետո՝ մեխանիկական մաշկափոխանակություն՝ հիդրոդերմաբրազիա, միաժամանակ՝ մաշկը ջրով հագեցնելով: Հաջորդ փուլում ինֆրակարմիր (infrared) ճառագայթի տակ ներծծվում են տարբեր կոնցենտրատներ, վերջում դրվում է հիալուրոնաթթվի հիմքով խոնավացնող դիմակ, որը ջրազրկված մաշկին տալիս է գերխոնավություն:

Միջամտությունից առաջ և հետո կատարվում է մաշկի խոնավության չափում: Պրոցեդուրան իր մեջ պարունակում է մաշկի մաքրում, թեթև մաշկափոխանակություն, մաշկի՝ ջրով հագեցում, և կախված խնդրից` միացվում է ինֆրակարմիր լույսը՝ կարմիր կամ կապույտ, դրվում է դիմակ՝ միջամտությունը լիարժեք դարձնելու համար:

Ցուցումներ

  • Մաշկի չորություն
  • Ռոզացեա ոչ սուր վիճակում
  • Մաշկի տարիքային փոփոխություններ
  • Հիպերպիգմենտացիա

Հիդրոխնամքը համարվում է նաև հակատարիքային պրոցեդուրա:

Հակացուցում

  • Հղիություն
  • Կրծքով կերակրում
  • Օնկոլոգիական հիվանդությունների որոշակի փուլեր