Դեմքի խնամք

Դեմքի մաշկի խնամքի, մաշկի երիտասարդացման, նրան կենսական ուժ և էներգիա վերադարձնելու նպատակով չի դադարում նորարարական միջոցների ստեղծման շուրջ մասնագետների աշխատանքը: Եվ իհարկե, ուշադրության կենտրոնում մաշկի սնումն է, հարստացումը վիտամիններով, միկրոէլեմենտներով և արժեքավոր լիպիդներով, նաև՝ ներքին հորմոնալ հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը: Առաջին պրոցեդուրայից հետո ապահովվում է ակնթարթային, իսկ ամբողջական կուրսից հետո՝ կայուն արդյունք: Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում:  

SOTHYS

«Հելիոս»-ը ներկայացնում է ֆրանսիական աշխարհահռչակ SOTHYS ապրանքանիշի կոսմետիկան. ամենօրյա խնամքի միջոցներ, որոնք նրբորեն մաքրում են մաշկն ու հաղորդում առողջ տեսք։ SOTHYS-ը ներկայացնում է  հիալուրոնային թթվով հարստացված հակատարիքային խնամք, որը սնուցում է մաշկն ու հաղորդում երիտասարդ տեսք։ Հեռացնելով մաշկի մեռուկացած բջիջները, որոնք յուրաքանչյուր օր հավաքվում են մաշկի մակերևույթին, աշխարհահռչակ ապրանքանիշի խնամքի միջոցները թույլ են տալիս մաշկին ավելի լավ կլանել ակտիվ նյութերը՝ ապահովելով խնամքի գերազանց արդյունք:

HOLY LAND

Holy Land պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցն արտադրվում է Իսրայելում: Ընկերությունը բնական բաղադրիչների և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ 200 անուն արտադրանք ունի՝ խնամքի միջոցներ, որոնք նախատեսված են մարմնի և դեմքի տարբեր տիպի մաշկի համար:

Թուլացած-կախված, ճարպոտ, չոր, տարիքային փոփոխություններով պայմանավորված խնդրահարույց մաշկի համար լավագույնս կիրառվում են Holy Land պրոֆսիոնալ կոսմետիկ միջոցները: Կոսմետիկ այս միջոցները ստեղծված են բնական հիմքի վրա, հիպոալերգիկ են և էկոլոգիապես անվտանգ, հարուստ վիտամիններով, միկրոէլեմենտներով, թթուներով:  

RENEW

Իսրայելական Renew բարձրակարգ ապրանքանիշը ներկայացնում է խնամքի միջոցներ նախատեսված մաշկի բոլոր տիպերի համար, որոնք սնուցում, փափկեցնում և պաշտպանում են մաշկն արտաքին ազդեցություններից։ Renew-ն ապահովում է խնամք՝ մարմնի և դեմքի տարբեր տիպի մաշկի համար: Այն հաջողությամբ կիրառվում է դերմատոլոգիական այնպիսի լուրջ հիվանդությունների համալիր լուծման գործում, ինչպիսիք են՝ կուպերոզը, ակնեն, սեբորեան, դերմատիտը: