Ասեղային մազահեռացման տարբերակը մեր ժամանակներում հիմնականում դիտարկվում է, որպես այլընտրանք անցանկալի մազերի լազերային և ֆոտո մազահեռացմանը: Այն ամենաարդյունավետ միջոցն է համարվում հատկապես բարակ, գունազրկված և շեկ մազերի համար: Ասեղային մեթոդի էությունը կայանում է նրանում, որ էլեկտրոդը թափանցում է մազարմատի փոլեկուլի մեջ և հաստատուն հոսանքի ցածր լարման ազդեցությամբ անջատում է ջերմություն, որի արդյունքում էլ մազարմատը ոչնչանում է:

Հելիոս բ/կ-ն առաջարկում է անգլիական նորագույն STEREX SX3 սարքը, որի տեֆլոնապատ անհատական ասեղները ապահովում են՝

  • Ցավային սինդրոմի նվազում
  • Ալերգիկ ռեակցիաների բացառում
  • Այրվածքների, կեղևների գոյացման և սպիերի բացառում
  • Ցանկության դեպքում կատարվում է տեղային անզգայացում:

Ասեղային մազահեռացման արդյունքում մազերի աճը նվազում է, նոր աճող մազերը բարակում են: Մազերի աճը կանխելու ժամանակահատվածը և արդյունավետությունը անհատական է՝ կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, մազի հաստությունից, խտությունից, հորմոնալ խնդիրներից: