Դերմափեն

Մեթոդի հիմքում ընկած է մաշկի արհեստական գրգռում  «վնասումը»՝ խիստ դոզավորված խորությամբ, մաշկի սեփական կոլլագենի սինթեզի խթանման նպատակով:

Կիրառվում է  մաշկի հարթեցման և  առանձգականության լավացման համար:

Ակնկալվող արդյունքները

•   մանր կնճիռների շտկում
•   մաշկի ծակոտիների նվազեցում
•    մակերեսային և միջին խորության մաշկափոխանակում /փիլինգ/
•    սպիներ,բծերի շտկում
•    հետ-ակնեի բուժում
•    պիգմենտային բծեր
•    մաշկի ձգում
•    մազաթափության բուժում 

Մեթոդը ապահովում է

•    Բարձր արդյունավետություն և անվտանգություն
•    Կոլագենի և էլաստինի սինթեզի խթանում
•    Նվազագույն ցավային սինդրոմ
•    Դժվար հասանելի հատվածների արդյունավետ բուժում: