CO2 մաշկի լազերային հղկում

Բաց մի թողեք երիտասարդ և անթերի մաշկ ունենալու Ձեր հնարավորությունը Լազերային հղկման միջոցով մշակվում են վերնամաշկի միկրոտեղամասերը։ Հեռացված, եղջերացած շերտի փոխարեն սկսվում է նոր բջիջների ակտիվ սինթեզը, մաշկին հաղորդելով ավելի առաձգական, թարմ և երիտասարդ։ Մաշկի լազերային հղկման եղանակը օգտագործում են դեմքի և մարմնի ամենանուրբ և զգայուն հատվածներում, քանի որ լազերային ճառագայթների ներթափանցման խորությունը մակերեսային է։

 Եթե Դուք ունեք․

  • Անհարթ մաշկ
  • Հիպերպիգմենտային բծեր
  • Կնճիռներ
  • Ատրոֆիկ և հետ-ակնե սպիեր

 Ապա նորագույն գերֆրակցիոն CO2 լազերային հղկման միջոցով

Դուք կունենաք․

  • Տարբեր խորությունների մաշկափոխանակություն
  • Մաշկի վերականգնում
  • Կոլագենի սինթեզի ակտիվացում
  • Երիտասարդ և հարթ մաշկ
  • Մաշկի առաձգականության բարձրացում
  • Կնճիռների, սպիերի հեռացում

Մեթոդի առավելությունները

  • Անցավ (տեղային անզգայացում)
  • Արդյունավետ
  • Նուրբ ներգործություն
  • Կարճ վերականգնողական ընթացք(4-7օր)
  • Երկարաժամկետ արդյունք

Միջամտությունից հետո հնարավոր է

  • Կարմրություն
  • Աննշան այտուց
  • Մաշկի ժամանակավոր չորություն
  • Կետային չորուկների առկայություն

Հակացուցումներ

  • Էպիլեպսիա
  • Հղիություն
  • Փսորիազ
  • Ալերգիկ ռեակցիաներ
  • Ատոպիկ մաշկաբորբ սրման փուլում
  • Բորբոքային երևույթներ մշակման ենթադրվող տեղամասում
  • Եթե քիմիական պիլինգից կամ նման գործողություններից հետո անցել է ոչ լրիվ 2 շաբաթ
  •  Եթե արևայրուքի վերջին սեանսից հետո անցել է ոչ լրիվ 2 շաբաթ։