Ակնեի բուժում

Ակնեն ճարպագեղձերի ախտահարումն է: Վիճակագրության համաձայն՝ մաշկի նման հիվանդության հակված է 12-25 տարեկանների 80 տոկոսը, 25 տարեկաններից բարձր մարդկանց 30-40 տոկոսը: Ակնեն հաճախ առաջ է բերում ներամփոփություն, դյուրագրգռություն, սոցիալական և ինտիմ հարցերում ադապտացիայի դժվարություններ: 

Ակնեն (պզուկներ, բշտիկներ, կորյակներ) սովորաբար ի հայտ է գալիս սեռական հասունացման շրջանում, երբ հորմոնալ փոփոխությունները հանգեցնում են ճարպագեղձերի հիպերսեկրեցիայի: Արդյունքում ճարպագեղձերը խցանվում են, ստեղծվում են մանրէների բազմացման բարենպաստ պայմաններ, որն էլ բերում է ակնեի առաջացման: 

Ակնեի ինքնաբուժումը լի է վտանգներով. կարող են առաջանալ բարդություններ, մնալ սպիեր: Ակնեի բուժումը պահանջում է համակարգված մոտեցում:

«Հելիոս» բժշկական կենտրոնում ակնեի բուժման համար կիրառվում են ֆոտոթերապիան, կարբօքիթերպիան, (եթե ակնեն սրացման, ակտիվ փուլում է), միկրոհոսանքային թերապիան, ուլտրաձայնային մերսումը, դեմքի ուլտրաձայնային մաքրումը, մաշկափոխանակությունը, այդ թվում՝ քիմիական պիլինգը:

Քանի որ ակնեն բազմապատճառային հիվանդություն է, «Հելիոս» բժշկական կենտրոնում ակնեի բուժման խնդրով զբաղվում է ոչ թե մեկ մասնագետ, այլ բարձր որակավորում ունեցող բժիշկների մի ամբողջ թիմ՝ դերմատոկոսմետոլոգ, թերապևտ, էնդոկրինոլոգ,իգական սեռի դեպքում նաև՝ գինեկոլոգ: Ինչպես ցանկացած հիվանդության, այնպես էլ ակնեի դեպքում անհրաժեշտություն է առաջանում կատարել մի շարք լաբորատոր հետազոտություններ:

Կենտրոնում ստեղծված են լավագույն պայմանները տեղի ախտորոշիչ և մանրէաբանական լաբորատորիաներում իրականացնելու ճշգրիտ ախտորոշում՝ հիվանդության հետագա ընթացքը առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար:

Յուրաքանչյուր հաճախորդի բուժման մեթոդն ընտրվում է խիստ անհատական՝ հաշվի  առնելով հիվանդության բարդության աստիճանը, ձևը, տարիքը, սեռը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը և այլն:

Հատուկ ուշադրություն է դարձվում հետակնեի խնդիրներին, ինչպիսիք են ատրոֆիկ և հիպերտրոֆիկ սպիերը, մաշկի անհարթ կառուցվածքը, հիպերպիգմենտացիաները և այլն: