Նաիրա Խառատյան

«Հելիոս» այցելում եմ շուրջ 3 տարի: Այնտեղ, ուր գեղեցկություն են արարում, ուր ծառայությունները ձգտում են կատարելություն պարգևել, բոլորի առջև գլուխ եմ խոնարհում: Շնորհակալություն: Դուք ինձ կրկին հնարավորություն տվեցիք վերապրել երիտասարդությունս:

Ռ. Աբաջյան

Բուժհաստատություն, որտեղ ամենաանբուժելին կդառնա բուժվող, քանզի սա այն վայրն է, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ: Հիվանդը այստեղ, իրեն զգում է ապահով ձեռքերում: Մխիթար Հերացին ասել է «բժիշկը չպետք է նայի` հիվանդը հարուստ է, թե աղքատ, այլ պետք է առողջություն պարգևի նրան»:

Թադևոս Չարչյան

Մի սիրուն կենտրոն՝ ներդաշնակության սիմֆոնիայով. պրոֆեսիոնալ, խնամքով ու նրբությամբ կարեւորված մասնագետներ, համակիչ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում։ Ես դարձել եմ գեղեցիկ «Հելիոս» էսթետիկ բժշկության կենտրոնի մշտական հաճախորդ։ Ժպիտ, հաճույք, բավարարվածություն:

Վահագն Մովսիսյան

Հաճախ եմ այցելում Հելիոս բժշկական կենտրոն և հիացած եմ նրանց մասնագետների պրոֆեսիոնալ ու բարեհամբյուր սպասարկումով։ Խորհորդ եմ տալիս հաճախել և օգտվել կետրոնի մատուցած ծառայություններից։