Հարց բժշկին Հատուկ առաջարկ

Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ Միջազգային VIII -րդ գիտաժողովին «Հելիոս Պոդոլոգիա»-ի մասնակցությունը

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ Միջազգային VIII -րդ գիտաժողովը, որին մասնակցում էր նաև մեր բժիշկ-մաշկաբան, պոդոլոգ՝ Սյուզաննա Գևորգյանը իր «Օնիխոկրիպտոզի շտկման ժամանակակից մեթոդների արդյունավետության համեմատական գնահատականը» զեկույցով: Շնորհավորում ենք զեկույցը լավագույնս ներկայացնելու համար: Մասնակիցներին են հանձնվել 2017թ-ին հրատարակված “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 8-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն: Ժողովածուն թույլատրվել է տպագրության ՀՀ առողջապահության նախարարության կողմից և «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ն գիտական խորհրդի որոշմամբ: Ժողովածուն ունի վերականգնողական բժշկության տարբեր ուղղություններին համապատասխանող մասնագիտական ուղղվածություն և միջազգային խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են եղել համապատասխան բնագավառների գիտության դոկտորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներից: Հաջորդ տարիներին մեր մասնագետների նյութերը ևս հնարավոր կլինի գտնել գիտաժողովի ժողովածույում: