Հարց բժշկին Հատուկ առաջարկ

Պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանի գրքի շնորհանդեսը

«Հելիոս» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ  բժիշկ-մաշկաբան, գիտնական և դասախոս Էդուարդ Դանիելյանի «Իմ Անցած Ուղին» գրքի շնորհանդեսը: 
Պրոֆեսոր Դանիելյանը մասնագիտական գործունեության 10 տարիները նվիրել է «Հելիոս» բժշկական կենտրոնին և այստեղ էլ ջերմ ու գրկաբաց պատերի ներքո նշվեց նրա բովանդակությամբ եզակի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը: Ու թեև մասնագիտական մի քանի այլ գրքեր ու դասաագրքեր է հրապարակել պրոֆեսորը, այս գիրքը յուրահատուկ է. այստեղ ամփոփվում են նրա գերդաստանի ծագման ակունքները՝ 200 տարվա վաղեմությամբ և աշխատանքային 65 տարիների հիշողություններն ու հետաքրքիր կարճ պատմություններ՝ հիմնված հեղինակի անձնական դիտարկումների վրա: