Հարց բժշկին Հատուկ առաջարկ

Սփյուռքի նախարարն ու Հելեն Ազարյանն ազդարարեցին նոր կենտրոնի բացումը

Հայաստանի տնտեսության մեջ և առողջապահական համակարգում արդեն մոտ տասը տարի ներդրում ունեցող սփյուռքահայ գործարար Հելեն Ազարյանը նոր կենտրոն է հիմնում Հայաստանում` ստեղծելով նոր աշխատատեղեր: Բժշկական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, 2013 թվականին Տարվա լավագույն կին գործարար ճանաչված Հելեն Ազարյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, ճանաչված բժիշկներ: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Հրանուշ Հակոբյանը, մաշկաբան-վեներոլոգ, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանը և Հելեն Ազարյանը: 

«Հելիոս» բժշկական առաջին կենտրոնը քուվեյթահայ գործարարը բացել է 2007թ.՝ առողջ ու գեղեցիկ ապրելակերպի տարածման գաղափարախոսությամբ` մատուցելով էսթետիկ և բուժական ծառայություններ: Անցած տարիների ընթացքում կենտրոնն ընդլայնել է ծառայությունների ցանկը՝ աշխատատեղով ապահովելով մի քանի տասնյակ մարդու. այսօր արդեն Երեւանի սրտում՝ Ամիրյան 27/1 հասցեում, իր դռներն է բացում մեծ, ընդարձակ ու ժամանակակից բժշկական նոր կենտրոն՝ Հայաստանում առաջին անգամ ոտնաթաթի խնամքին տալով բուժական նշանակություն: «Հելիոս պոդոլոգիան» մատուցում է ոտնաթաթի և ձեռքերի բժշկական խնամքի ծառայություններ` «Անհոգ հետք» կարգախոսի ներքո: Բացման հանդիսավոր արարողությանը կենտրոնի հիմնադիրն իր ձեռքերի «անհոգ հետքը» թողեց նորաստեղծ հաստատության պատին:

Կենտրոնի հիմնադիր Հելեն Ազարյանի խոսքով` իրենց հիմնական նպատակն ուժերը միավորելն ու հայ հասարակությանը բարձրակարգ ծառայություններ մատուցելն է: Նա վստահեցրեց, որ կենտրոնը հավասարաչափ նախատեսված է և կանանց, և տղամարդկանց համար: «Գիտակցելով, որ հային պետք են ամուր ոտքեր, որոշեցինք ունենալ նաև կենտրոն, որի ուղղվածությունը կլինի ոտնաթաթերի ու եղունգների խնդիրների բուժումը»,-ասաց նա: Անդրադառնալով կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակին` Հելեն Ազարյանն ընդգծեց, որ այնտեղ կիրառվում են գերմանական առաջատար տեխնոլոգիաներ, սարքավորումներ: «Նշեմ նաև ստերիլության մասին: Երբ գնում ենք ոտնաթաթի կամ եղունգի խնամքի, մեր մեջ միշտ էլ եղել է հիվանդություններով չվարակվելու վախը: Այդ հարցին ևս լուրջ ուշադրություն ենք դարձրել»,-նշեց Ազարյանը:

   

   


Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in Unknown on line 0