Հարց բժշկին Հատուկ առաջարկ

«Հելիոս» ը մասնակցեց ԵՐԿՐՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ Փառատոն-Համաժողով-Մրցանակաբաշխությանը

ԵՐԿՐՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ Փառատոն-Համաժողով-Մրցանակաբաշխություն «Երկրները մեկ հարկի տակ›› անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-փառատոնը պետական աջակցության ծրագրերից մեկն է: Ամենամյա փառատոնն այս տարի մեկնարկեց սեպտեմբերի 21-ին` Կարապի լճում: Փառատոնին մասնակցում էին ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները, օտարերկրյա, սփյուռքահայ գործարարները: Ցուցահանդես-փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ: Այն միտում ունի ավելի զարգացնելու և նոր կապեր հաստատելու Հայաստանի սփյուռքահայ և արտերկրյա գործարարների միջև:

Փառատոնը լուսաբանվեց տարբեր հեռուստա և ռադիո ընկերություններով: Փառատոնն ինքնին մեծ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու, ներդրումներ կատարելու: Փառատոնին ներկա էին բոլոր ոլորտների ներկայացուցիչները` ոսկերչական, բժշկական, ինովացիոն, ՏՏ, տուրիզմ, թեթև արդյունաբերություն, կոնյակագործություն և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններ: Ընկերությունները հանդես եկան տաղավարներով, ներկայացրեցին իրենց ապրանքատեսականին, ծառայությունները, ինֆորմացիոն բուկլետները:

«Հելիոս»-ի տաղավարն ինչպես միշտ աչքի էր ընկնում իր նրբագեղությամբ, թեմատիկ լուծումներով և ինֆորմացիոն հագեցվածությամբ: Անցորդներին սիրով ներկայացվում էր կենտրոնում մատուցվող ծառայությունների ցանկը, տրամադրվում հատուկ փաթեթներից օգտվելու հնարավորություն և մեկ անգամյա գործածման զեղչի քարտեր: Մրցանակաբաշխության «Հելիոս» բժշկական կենտրոնը հանդիսանալով լավագույններից մեկը ՀՀ առողջապահության ոլորտում, մասնակցելով փառատոնին ,ճանաչվեց որպես էսթետիկ կոսմետոլոգիայի և մաշկաբանության ոլորտում ժամանակակից և որակյալ ծառայություններ մատուցող ընկերություն: