Հարց բժշկին Հատուկ առաջարկ

Միջազգային գիտաժողով

«Հելիոսը»  մասնակցեց «Նոր հորիզոններ պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի մեջ» միջազգային գիտաժողովին 2015թ.-ի սեպտեմբերին: 

«Հելիոս» բժշկական կենտրոնը մասնակցեց Երևանի բժշկական համալսարանում կայացած պլաստիկ վիրաբույժների «Նոր հորիզոններ պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի մեջ» թեմայով միջազգային գիտաժողովին:

Հինգերորդ տարին անցկացվող գիտաժողովին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ուկրաինայի և այլ երկրների ճանաչված մասնագետներ:

«Հելիոս» բժշկական կենտրոնը և «Հելիոս պոդոլոգիան» ներկայացված էին տաղավարով, որում կենտրոնների ծառայությունների մասին տեղեկատվություն էր` տեսնայութերի, բուկլետների տեսքով, նաև «Հելիոս»-ի իննամյա գործունեության ձեռքբերումների ու գործընկերների` աշխարհահռչակ բրենդների մասին պոստերներ:

Հոկտեմբերի 30-ին կայացավ դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիում, որում ելույթ ունեցավ «Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր, գլխավոր բժիշկ Հելեն Ազարյանը` «Ուրվագծային պլաստիկայի առանձնահատկություններն ըստ սեռի» թեմայով:  

            

  


Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in Unknown on line 0