Հարց բժշկին Հատուկ առաջարկ

Համահայկական 6-րդ խաղեր

2015թ.  Համահայկական  6-րդ խաղերին առաջին անգամ մասնակցող Քուվեյթի թիմն արդեն հայրենիքում է «Հելիոս»-ի շնորհիվ:

Հավաքականի մասնակցությունը Համահայկական 6-րդ խաղերին հովանավորում է Քուվեյթում գործող «Հելիոս» բժշկական կենտրոնը, որի հիմնադիրներ Ֆիլիպ Փաթաթանյանն ու Հելեն Ազարյանը մասնաճյուղեր են հիմնել նաև Երևանում` «Հելիոս» բժշկական կենտրոնն ու «Հելիոս» պոդոլոգիայի կենտրոնը` աշխատատեղով ապահովելով իրենց բազմաթիվ հայրենակիցների: 

Համահայկական 6-րդ ամառային խաղերին Քուվեյթի թիմը մասնակցում է 45 մարզիկներով` ֆուտբոլի, հանդբոլի, սեղանի թենիսի և թենիսի մրցաշարերին: