Հարց բժշկին Հատուկ առաջարկ

Երկար սպասված գրքի շնորհանդես...

Սեպտեմբերի 9-ին, տեղի ունացավ «Հելիոս» ԲԿ հիմնադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Հ.Ղ. Ազարյանի և ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ գիտական գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Խ.Մ. Խաչիկյանի հեղինակած «Նվազներխուժական գեղարարական բժշկության ներարկային մեթոդները» ուսումնագործնական ձեռնարկի շնորհանդեսը:

Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է (թիրախ-լսարան) «Մաշկավեներաբանություն» հիմնական և «Բժշկական կոսմետոլոգիա» լրացուցիչ մասնագիտությունների ուսումնառու կլինիկական օրդինատորների, բժիշկ-մաշկաբանների և բժիշկ-կոսմետոլոգների համար: «Բժշկական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ մայրենի լեզվով առաջին ձեռնարկն է, որը կիրառվելու է ուսումնական գործընթացում:

Երկար սպասված գրքի շնորհանդեսին ներկա էին ոլորտի առաջատար բժիշկները, բժշկական համասարանի ուսանողներ, կլինիկական օրդինատորներ: