Մաշկաբանի խորհրդատվություն, բուժում

«Հելիոս» բժշկական կենտրոնում կատարվում է մաշկի, եղունգների և մազերի ախտահարումով ուղեկցվող հիվանդությունների ախտորոշում և բուժում` հիմնված ապացուցողական բժշկության մոտեցումների վրա:

Կենտրոնի հմուտ մասնագետները կօգնեն ձեզ  ձերբազատվել հետևյալ հիվանդություններից.

  •  Ատոպիկ մաշկաբորբ, էկզեմա
  • Մաշկի բակտերիալ, սնկային և վիրուսային վարակներ
  • Ակնե, ռոզացեա, պերիօրալ մաշկաբորբ
  • Այլ մաշկաբորբեր (ալերգիկ, կոնտակտային, սեբորեային)
  • Եղունգների սնկային ախտահարում (օնիխոմիկոզ)
  • Օջախային ալոպեցիա
  • Մաշկի մակաբուծային հիվանդություններ

 

Կատարվում են նաև մաշկի և եղունգների սնկային ախտահարումների մանրադիտակային և մանրէաբանական հետազոտություններ: