Ծավալային ուրվագծային պլաստիկա 

Մեթոդն իրենից ներկայացնում է հատուկ միջոցների` ֆիլլերների ներարկում, որի շնորհիվ  վերականգնվում է  դեմքի տարբեր հատվածների կորցրած ծավալը, շտկվում են կնճիռները և  անհարթությունները: Առավել անվտանգ են համարվում այն ֆիլլերները, որոնք պարունակում են բարձր մաքրության  հիալուրոնաթթու: Հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների օգտագործումը հաստատված է FDA-ի կողմից, ունի ստաբիլիզացնող, խոնավացնող հատկություններ, ինչպես նաև բիոլոգիական բարձ համատեղելիություն:Ինչի շնորհիվ հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերները համարվում են լավագույն միջոց վերոհիշյալ խնդիրների լուծման համար: Արդյունքի երկարատևությունը պայմանավորված է կիրառվող ֆիլլերների  բաղադրությունից ու նյութի խտությունից,  նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններից:

Ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների /ոչ սրածայր ներարկիչներ/, միջամտությունը գրեթե անցավ է, հեմատոմաների առաջացման վտանգը` նվազագույն: Միջամտությունից անմիջապես հետո հաճախորդը կարող  է վերադառնալ առօրյա կյանքին:

Երբ է կիրառվում

  • դեմքի ուրվագծի շտկում
  • քիթ-արտասվային ակոս
  • այտոսկրերի շրջանի շտկում
  • քթի ոչ վիրահատական շտկում
  • քիթ-շրթունքային ծալքերի կորեկցիա
  • ֆիլտրումի սյունակների, պերիօրալ կնճիռների կորկցիա
  • շրթունքների ուրվագիծի և ծավալի մեծացում և կորեկցիա
  • մարիոնետի գծի /բերանի անկյունային հատվածի իջեցման կորեկցիա/  
  • ճակատի հորիզոնական կնճիռների կորեկցիա
  • միջհոնքային կնճիռների կորեկցիա
  • ծնոտի շրջանի շտկում
  • պարանոցի հորիզոնական կնճիռների կորեկցիա
  • ականջի բլթակի կորեկցիա

«Հելիոս» բժշկական կենտրոնում միջամտություններից առաջ բժշկի կողմից կատարվում է անվճար պարտադիր խորհրդատվություն,  հաճախորդին առաջարկվում է ծանոթանալ տեղեկացված համաձայնագրին, որտեղ մանրամասն ներկայացված են միջամտության ցուցումները, հակացուցումները, ժամանակավոր կողմնակի երևույթները: