Հարց բժշկին Հատուկ առաջարկ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սփյուռքահայ գործարարներ Հելեն Ազարյանն ու Ֆիլիպ Փաթաթանյանը 2007թ. Հայրենիքում՝ մայրաքաղաք Երևանում, հիմնադրեցին “Հելիոս” բժշկական կենտրոնը՝ առողջ ու գեղեցիկ ապրելակերպի գաղափարախոսությամբ:

Կենտրոնը կոչված է մատուցելու բարձրակարգ ծառայություններ ու Հայաստանի առողջապահական համակարգում  գրավել իր ուրույն տեղը`  ձևավորվելով բժշկական ծառայությունների մատուցման նոր և առավել զարգացած համակարգ:

Մեր նպատակն է`  «Բարին արարել»

Մեր առաքելությունն է` «Փոխանցել առողջ ու գեղեցիկ ապրելու գաղտնիքը»

Կենտրոնի հիմնադիրներն առաջնորդվել են առողջապահական գերազանցության կենտրոն ստեղծելու տեսլականով ու իրենց հիմնադրած կառույցի գործունեության հիմքում դրել են անկեղծ նպատակադրման ու կազմակերպված աշխատանքի փիլիսոփայությունը:

Գրանցում հաճախորդին հարմար ժամին, հերթերի բացակայություն, հստակություն և հուսալիություն, աշխատանքային սկզբունքների խստորեն պահպանում. այս ամենի շնորհիվ «Հելիոս» բժշկական կենտրոնը մշտապես արժանանում է հաճախորդների բարձր գնահատականին:

Կենտրոնում մատուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ: Տրամադրվում են բժշկական, էսթետիկ, ՍՊԱ, ախտորոշիչ և մանրէաբանական լաբորատոր բարձրակարգ ծառայություններ: Հաճախորդներին սիրով ընդունում են աշխատանքային մեծ փորձ ունեցող արհեստավարժ մասնագետները: 

     


Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in Unknown on line 0